Ստեփանակերտում նոր ու թանկարժեք հյուրանոց է կառուցվում... Այստեղ ներդրված են ահռելի շինարարական ուժեր, հսկայական գումարներ... Միաժամանակ կառուցվում է շքեղ առանձնատուն, որի գինն անցնում է մի տասնյակ միլիոն դոլարից...
Ըստ որոշ տեղեկությունների, այս կառուցվող շինությունների տերը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն է: Օրավուր թշվառացող ու աղքատության մատնվող ղարաբաղցիների հաշվին, Հայաստանի կողմից ԼՂՀ բյուջեին տրվող սուբսիդիայի հաշվին ղարաբաղյան իշխանությունները խրախճանք են անում, արդեն դիզած հարստություններն են բազմապատկում... Այստեղ արդեն երկրի համար ոչինչ անող ու միայն սեփական բիզնեսով զբաղվող վարչապետ Արայիկ Հարությունյանը տարածաշրջանի մեծահարուստների շարքերն է համալրել՝ իր սեփականությունը դարձնելով Ստեփանակերտի շատ ու շատ տարածքներ... Հիմա էլ Բակո Սահակյանն է մեծամասշտաբ շինարարություններ սկսել...
Ուրեմն, ղարաբաղյան իշխանությունները քեֆ են անում, իսկ հնագույն թատրոնը քանդվում է...
Թատերագետ Լևոն Մութաֆյան
Ֆեյսբուք