Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որի պատմությունը սկիզբ է առնում Շուշիից, այստեղ կառուցված Խանդամիրյանի թատրոնից, այսօր ողբերգական վիճակի մեջ է... Փլվում է թատրոնի շենքը, խումբը դուրս է բերվել այնտեղից, շենքի պատերը ճաք են տալիս, կոյւղագծերից ջուրը հորդում է շենք...
Տարիներ շարունակ նորանկախ երկրի ղեկավարները թալանեցին երկիր ուղարկվող ահռելի ֆինանսական միջոցները, երկրի բյուջեն, երևաններում, սոչիներում ու մոսկվաներում իրենց համար շքեղ բնակարաններ գնեցին, Երևանում բիզնեսներ հիմնեցին,աղքատության հասցրեցին այս հպարտ հողակտորի մարդկանց... Տարիներ շարունակ այս նորանկախ երկրի իշխանությունները թքած ունեցան թատրոնի վրա, հոգևոր արժեքների վրա... Նրանք ընդամնեը 5 մլն դոլար չգտան թատրոնի շենքը հիմնանորոգելու, մշակութային օջախին նոր կյանք պարգևելու համար... Ավելին, այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի շենքը փլուզվի, նրա տարածքը հանձնվի մոտակայքում վեր հառնող առևտրական, հյուրանոցային համալիրին...
Այս երկրի բոլոր բարիքներից օգտվող և մտավորական կոչվող Զորի Բալայանը երբևէ չուզեց ներդրողներին, բարեգործներին ուղղորդել դեպի թատրոն, դեպի Արցախի խոշորագույն մշակութային հանգրվան...
Մեկ անգամ ևս թախանձագին խնդրում, աղերսում, կոչ եմ անում հայաստանյան և Հայաստանից դուրս գտնվող հայ բարերարներին, գործարարներին՝ տեր կանգնել թատրոնի շենքին, փրկել այն, օգնել ստեղծագործական անձնակազմին, որի անդամների աշխատավարձը չի անցնում 40-50 հազար դրամից՝ ունենալու ժամանակակից թատրոն...
Միաժամանակ կոչ եմ անում ողջ Սփյուռքին. 2013- ի հեռուստամարաթոնի ժամանակ ոչ մի լումա ու ցենտ չտալ մարաթոնին, եթե ընդգրկված չլինի թատրոնի հիմնանորոգման հարցը...
Եթե հայ ենք, եթե ապրում ենք ոչ միայն հացիվ, ապա իսկապես մերժենք ցանկացած դրամահավաք, եթե թատրոնն ընդգրկված չլինի առաջնահերթությունների մեջ...
Թատերագետ Լևոն Մութաֆյան
Ֆեյսբուք