Բնական է, որ շատերին զարմացրել ու անգամ զայրացրել է Տիգրան Ներսիսյանի եւ Արմեն Էլբակյանի դրսեւորած վարքագիծը: Ինձ ոչ զարմացնում է եւ ոչ էլ զայրացնում:
Երբ լրագրողական գործունեության ընթացքում, ավելի քան 20 տարի ,,բախտ,, ես ունենում առնչվել այդ տեսակի հետ, քեզ համար թվում է այլեւս ոչինչ չի կարող զարմանալի լինել:
Երբ միախառնվում են թատերական սնոբիզմն ու ստրկամտությունը, իշխանությունների համար ծնկածալ գործելու եւ ,,ժողովուրդների հորը,, դիմելու ,,պապենական,, ավանդույթը՝ այստեղ արդեն գործ ունենք իսկական աղետի հետ:
2009-ին, Թատերական գործիչների միության գործունեությանը նվիրված, եւ ընդհանրապես մեր պետական թատրոններում տիրող վիճակի մասին հրապարակումների շարք սկսեցի:
Ոչ մի վիրավորանք կամ զրպարտություն չկար իմ հոդվածներում: Զուտ փաստեր եւ գնահատականներ:
ԹԳՄ-ում անմիջապես ժողով հրավիրեցին, որտեղ սկսեցին քննարկել իմ հրապարակումները...Հայհոյանք, անեծք, պախարակում ու դատապետում... բզկտեցին ինձ մի քանի ժամ: Եվ այդ ամենին ակտիվորեն մասնակցում էին նշված անձինք:
Հետո սրանք որոշեցին վազել Մշակույթի նախարարի մոտ եւ բողոքել իմ դեմ, նաեւ՝ պահանջել, որ ես դադարեցնեմ իմ հրապարակումները: Դրանով չբավարարվեցին, այնուհետ դիմեցին Սերժ Սարգսյանին, որ վերջինս երեւի ,,քաշի իմ ականջները,,:
Ի վերջո հասան իրենց ուզածին /տվյալ լրատվամիջոցը փակվեց/:
Իսկ երբ մեկ այլ լրատվամիջոցում հրապարակվեց ստեղծագործական միությունների թայֆայական մեթոդով գործող ղեկավարության գործունեության, դրանցում տիրող արատավոր մոտեցումների, գույքի ու մրցանակների առուծախի մասին հոդվածս /փաստեր, որոնց մասին հիմա հերթով խոսում են այդ միությունների շատ անդամներ իրենց համագումարներում կամ դրանցից առաջ/, նույն այդ մարդիկ հավաքվեցին ու ինձ դատի տվեցին:
Այնպես, որ չեմ զարմանում տիգրաններսիսյանների ու արմենէլբակյանների վարքագծի վրա: Երբ, մանավանդ, ստուկաչությունը կենսաձեւ են դարձրել...
Մարդուկներ են, էլի: Երբ արժեքավոր բան չեն կարողանում ստեղծել եւ միայն կոչում ու մեդալ են մուրում պալատից, ինչի դիմաց պատրաստ են իրենց չեղած հեղինակությունը վաճառքի հանել՝ մինչ ի մահ ծառայելով թագավորին...Սրանցից ինչ սպասես...
Ստուկաչությունը կենսաձեւ են դարձրել...
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


