▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզում 30-ամյա տղան մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնասպան է եղել

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

Տեղեկացնում է shamshyan.com-ն ու մանրամասնում՝ երեկ՝ փետրվարի 12-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում՝ մահճակալին պառկած վիճակում,  հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արսեն Ս.-ի դին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, դիակի մոտ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի 7,62 տրամաչափի ինքնաձիգ:

Ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս.-ն մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել:

Քննիչի որոշմամբ ինքնաձիգը առգրավվել  է, նշանակվել է դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արսեն Ս.-ն աշխատում էր «Ֆորտունա» ՍՊԸ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more