▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տալանիկո Գլոբալ» ՍՊԸ-ի տնօրենի մոտ «կրիստալ»-ի մոտ 30 փաթեթ է հայտնաբերվել

Երևանում պարեկներն իրականացրել են «Անդրշիրիմյան աշխարհում էլ չես կարող թաքնվել» օպերացիան․ խոշոր չափի «կրիստալ» տեսակի թմրամիջոցի մոտ 30 փաթեթ են հայտնաբերել «Տալանիկո Գլոբալ» ՍՊԸ-ի տնօրենի մոտ․ կան բերման ենթարկվածներ:

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ 2 քաղաքացի Երևանում զբաղվում են ապօրինի թմրամիջոցների տարածմամբ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ պարեկները ստուգում են ստացված օպերատիվ տեղեկությունը և տեղեկանում են, որ կասկածյալները գտնվում են Ֆանարջյան փողոցին հարակից գերեզմանատների մոտ։

Պարեկները արդեն նշված վայրում հայտնաբերում են կասկածյալներին և նրանցից մեկի մոտ, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվում են 30 հատ կապույտ, կանաչ և կարմիր գույների կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթներ՝ ընդհանուր 73․55 գրամ քաշով։

Աղբյուրի տեղեկություններով՝ արդեն տեղում ձերբակալվածներից 28-ամյա Նասիֆ Անշրաֆինը խոստովանում է, որ ևս 1 նմանատիպ փաթեթ գետնին է։ Այն նույնպես պարեկները վերցնում են, ինչից հետո Ն․ Անշրաֆինը և նրա հետ գտնվող 26-ամյա Սագար Սանթոշին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափովում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more