▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թամարան իր` երբեք չլվացված բարձից ոչ մի րոպե չի բաժանվում. օրը 24 ժամ` բարձի հետ

Թամարան անսովոր կախվածություն ունեցող մարդկանցից մեկն է: Նա 33 տարեկան է, 4 տարեկանից օրը 24 ժամ անցկացնում է իր բարձի հետ: Բարձն անգամ անուն ունի` Բու: Բուի հետ նաև ճաշում է, գնումների գնում, մեքենա վարում, թենիս խաղում: Ստացվում է, որ Թամարան շաբաթական 125 ժամ իր բարձի հետ է: Տարվա կտրվածքով` Բուի հետ 6500 ժամ է անցկացնում: Բարձը երբեք չի լվացվել: Բարձի առաջնային գույնն արդեն դժվար է որոշել, բայց բարձից բաժանվել Թամարան հրաժարվում է: Նա պնդում է, որ բոլոր նրանք, ովքեր ընդունում են իրեն, պարտավոր են ընդունել նաև իր բարձին, քանի որ Բուն իր մի մասն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more