▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկացումները սկսվել են. այ թե ինչ է լինում, երբ վաշխառու բանկիրներին վստահում են երկրի տնտեսությունը

Աչքներս լույս, ժողովուրդ ջան, թանկացումները սկսել են։ Տիկուլիկի կանտոռի փառահեղ տնտեսական քաղաքականությունը շարունակում է իր հաղթարշավը՝ մեր դրամապանակներով։ Արդեն թանկացել են բնական հյութերը՝ միջինը 50 դրամով և ծխաոտները՝ միջինը 10 դրամով։ Բացի դրանից, Լֆիկի շաքարավազն արդեն ավելի շատ ջուր ա պարունակում կիլոյի մեջ, քան բուն շաքարավազ, դե իսկ հացն էլ իբր չի թանկանում, բայց գնալով բռելոոկի չափ ա դառնում։

Սա պայմանավորված է նաև նրանով, որ դրամը արժեզրկվում է և միակ պատճառը, որ դոլարի գինը չի թռել մինչև ամպեր, կայանում է նրանում, որ ԿԲ-ն արտարժույթային ինտերվենցիաներ է անում և վախենամ, որ սենց գնա՝ կկրկնվի 2009 թվականի պատուհասը, երբ մեկ օրվա մեջ դոլարի գինը բարձրաավ 70 դրամով։
Ու ամենակատաղացնողն էն ա, որ մեր մոր բանկիր նախարարները՝ հավերժական թախիծն աչքերում, մեզ կբացատրեն, որ իրականում գնաճը 4 տոկոս է, ամեն ինչ նորմալ է, մենք հաղթահարել ենք ճգնաժամը, ճգնաժամ ընդհանրապես չի էլ եղել ու մենք սլանում ենք դեպի լուսավոր ու բարեկեցիկ ապագա։ Դե իսկ գլխավոր սփոփանքն էլ կտա բանկիր Տիկոն՝ կոչ անելով Նարեկացի կարդալով դիմակայել ժամանակավոր բարդություններին։
Այ թե ինչ է լինում, երբ ըստ էությամբ վաշխառու հանդիսացող բանկիրներին վստահում են երկրի տնտեսությունը։ Տեսնես կգա՞ մի օր, որ պրծնենք էս զուլումից, որը կոչվում է Տիգրան Սարգսյան & Co...

Գրառումը` «Ձկան Աչք» ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more