▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաքսի ծառայությունների եկամտաբեր ոլորտը կործանման եզրին է. azatutyun.am

Azatutyun.am-ը գրում է, որ կառավարությունը մշակել է անհատ տաքսիստների ու տաքսի ծառայությունների լիցենզավորման նոր կարգ, որը, հնարավոր է, որ խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ մտնի առաջիկա հունվարից։

Այս օրինագծով, ըստ շահագրգիռ կողմերի, բավականաչափ պարզեցված է լիցենզիա ստանալու գործընթացը։ Սակայն, եթե դրանից գոհ են անհատ տաքսիստները, ապա որոշակի դժգոհություն ունեն ծառայությունների ղեկավարները։

Վերջիններս նշում են, որ ավելանալու է իրենց հարկային բեռը։ Ըստ այդմ՝ եթե անհատ տաքսիստի ամսական վճարը կազմելու է 12 000 դրամ, ապա ընկերության դեպքում այդ թիվը, մեկ մեքենայի համար, ամսական, կազմելու է 43 000 դրամ։

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն ասում է, որ եթե երկու տարի առաջ մայրաքաղաքում օրական 600 000 ուղևորափոխադրումից 200 000-ը բաժին էր ընկնում տաքսի ծառայություններին, ապա այսօր այս թիվը բավականին նվազել է, հասել մոտ 100 հազարի։ Նա նաև նշում է, որ երբեմնի եկամտաբեր ոլորտն այսօր կործանման եզրին է կանգնած։

Խնդրով մտահոգ անձինք ասում են, որ այս հարցի ելքն էլ ունեն՝ տրոհել մեծ ընկերությունը, աշխատողներին որպես անհատ տաքսիստներ գրանցել ու մեկ կարգավարով այդ հարցը լուծել։ Եվ մեծ հարկեր պետությանը չեն վճարի, և խիստ պետական վերահսկողությունից դուրս կլինեն։

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը, սակայն, չի բացառում, որ այս կերպ հնարավոր կլինի շատ հեշտ դաշտը մոնոպոլիզացնել։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more