▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիներ առաջ սիրիահայ մի կին ողբում էր, թե ինչու՞ էն լավ ժամանակներում Հայաստանում գոնե տուն չգնեցին

Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տարիներ առաջ ասուլիսներից մեկի ժամանակ ինչ որ մարդիկ հայտարարեցին, որ ազատագրված տարածքներում քաղաք են կառուցելու, որտեղ վերաբնակեցվելու են սփյուռքից ժամանած հայերը: Այն ժամանակ դա «օդ» էր, զուտ իրավիճակային հայտարարություն: Հիմա ժամանակն է, որ այդ գաղափարը կյանքի կոչվի:

Մեզ նոր համահայկական քաղաք է պետք, 50-100հզ բնակչության թվով, գեղեցիկ, ժամանակակից ու հարմարավետ: Սովետի տարիներին Հայաստանում 20-ից ավել քաղաքներ են կառուցվել, մենք գոնե մեկը պարտավոր ենք անել: Սիրիահայը, Բեյրութահայը չպետք է նորից գա Երևան, այն արդեն իսկ աննորմալ չափերի է հասնում Հայաստանի մասշտաբերով, նրանք պետք է գան ու իմանան, որ տուն ունեն, օրինակ` ՆՈՐ անունը կրող քաղաքում: Դժվարը սկիզբն է, աշխարհը խառնվում է և վաղ թե ուշ շատ-շատերը հետ են գալու:
Հ.Գ քաղաքի տարբեր թաղամասերի կառուցումը կարելի է տալ տարբեր գաղթօջախների, ամեն հայ տուն է գնում Քաշաթաղի շրջանում կառուցվող ՆՈՐ կամ ՆՈՅ անունը ստացած քաղաքում: Ամեն ինչ սկսվում է երազանքից, երազանքն իրականանում է «խելառ» կառավարիչին այն վստահելուց, մնացածն իրականանալի է ու շատ իրատեսական: Աբովյան քաղաքի օրինալը նայեք, Չարենցավանը, Հրազդանը և այսպես շարունակ:
Հ.Գ 1
Տարիներ առաջ սիրիահայ մի կին ողբում էր, թե ինչու ժամանակին, էն լավ ժամանակներում Հայաստանում գոնե տուն չգնեցին: Սա շատ խորհրդանշական դեպք էր իմ կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more