▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տասնյակ ամբողջովին մերկ մարդիկ շրջել են թանգարանում

Վիեննայի Լեոպոլդի թանգարանի ղեկավարությունը հետաքրքիր ու անսովոր միջոցառում է անցկացրել: Թանգարանում դեռևս անցյալ տարվանից գործում է պրովոկացիոն ցուցադրություն` նվիրված տղամարդկանց մերկ մարմիններին: Թանգարանի ղեկավարությունը որոշել է ավելի հեռուն գնալ` խախտելով հասարակական բոլոր սահմանված կանոնները: Yahoo!News-ի հաղորդմամբ` տարբեր երկրներից ժամանած 50 ամբողջովին մերկ մարդիկ շրջել են թանգարանում` ծանոթանալով ներկայացված նմուշներին: «Մերկ տղամարդիկ` 19-րդ դարից մինչ մեր օրերը» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են տարբեր կտավներ և լուսանկարներ, որոնց վրա տղամարդիկ պատկերված են մորեմերկ. այստեղ են ինչպես Մունկի, Սեզանի և Ռուբենսի դասական աշխատանքները, այնպես էլ ժամանակակից մոդեռն ստեղծագործությունները: Ցուցահանդեսի կազմակերպիչների խոսքով` մերկ կանանց պատկերներով այսօր դժվար է ինչ-որ մեկին զարմացնել, իսկ տղամարդկանց մերկ հազվադեպ են պատկերում. այս առումով ցուցադրությունը հեղափոխական է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more