▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թատերական դաշտը մենաշնորհած անձինք պատերազմ են հայտարարել Ավեդիկյանի դեմ

1937-ին ,,կաղապարներով եւ գործարանային եղանակներով,, բոլշեւիկների կողմից արտադրված մտավորականների խմբերը ակտիվորեն նամակներ էին գրում ընկեր Ստալինին՝ խնդրելով արգելել այս կամ այն հեղինակի գիրքը, այս կամ այն բեմադրիչի ներկայացումը, այս կամ այն կոմպոզիտորի, նկարչի ստեղծագործությունները:
Դե, ստուկաչություն էին անում ու հայր Ստալինն էլ առանց հապաղելու ,,գուլագներում,, տանում-կորցնում էր ,,ժողովրդի թշնամիներին,,:
Այսօր էլ անկախ Հայաստանում են նամակ գրում Սերժ Սարգսյանին: Նամակի հեղինակները թատերական գործիչներ են, երաժշտական աշխարհի մարդիկ են:
Առիթը ֆրանսահայ դերասան, բեմադրիչ Սերժ Ավեդիկյանի ,,Անուշ,, օպերայի բեմադրությունն է, որը նամակի հեղինակները չեն հավանել:
Մերօրյա ,,ստուկաչները,, Սերժ Սարգսյանին խնդրում են արգելել այդ բեմադրության ցուցադրությունը Փարիզում: Սակայն մատնագրի բովանդակությանը ծանոթանալով հասկանում ես, որ նամակի հեղինակների նպատակը ավեդիկյանական ,,Անուշի,, իսպառ ոչնչացումն է:
Ես Սերժ Ավեդիկյանի փաստաբանը չեմ: Ավելին՝ ես առաջինն եմ խիստ բացասական թատերախոսական գրել նրա՝ տարիներ առաջ Համազգային թատրոնում արած բեմադրության մասին /,,Անուշը,, ՀՀ-ում իրականացրած նրա երկրորդ բեմադրությունն է/:
Պարզապես առանց զարմանքի հնարավոր չէ կարդալ այդ մատնագիրը, որի հեղինակները իրենց արվեստագետ են համարում, բայց, փաստորեն, դիմում են քստմնելի քայլի:
Եթե նրանց դուր չի եկել ,,Անուշի,, ավեդիկյանական մեկնաբանությունը, նշանակում է պետք է բեմադրիչը պատժվի: Ա՛յո, այո, հենց այդպես էլ գրել են իրենց նամակում.,,Չի կարելի թույլ տալ, որ այն դառնա շուկայական էժանագին առևտրի մանրադրամ: Ազգային մեր հպարտությունների հետ նման սրբապիղծ ձևով վարվողներին պիտի խստագույնս պատժել: Որպեսզի ծիծաղի առարկա չդառնա մեր մշակույթի գոհարի աղավաղված շարժը, և ծաղրի առարկա չդառնա մեր ժողովուրդը, խնդրում ենք արգելել այս ներկայացման «արտահանումը» արտասահման,,:
Նման տեքստ գրողների մեջ կան մարդիկ, որ արդեն երկու տասնամյակ անարժեք բեմադրություններ են անում: Ընդ որում՝ պետության փողերով: Պետպատվերով բազում ներկայացումներ են արել, որոնք հանդիսատես չլինելու պատճառով ամիսների կյանք են ունեցել: Ըստ էության, սրանք տարիներ շարունակ մսխում են պետբյուջեի գումարները: 
Իսկ Սերժ Ավեդիկյանի ,,Անուշը,, հայ-ֆրանսիական նախագիծ է, որի բեմադրության գումարները պետբյուջեի հետ կապ չունեն: Այսինքն՝ մարդը ինքն է գտել այդ գումարները եւ այսպես ասած՝ ,,փորձարարական,, ներկայացում է արել:
Եվ հիմա թատերական դաշտը մենաշնորհած անձինք պատերազմ են հայտարարել Ավեդիկյանի դեմ:
Նողկալի վարքագիծ: 
Ցանկացած ստեղծագործության արժեքը որոշում է ժամանակը, կդիմանա? ժամանակի փորձությանը եւ կգրավի? հանդիսատեսի սիրտը, ուրեմն՝ կապրի: Ոչ՝ ոչ: Ինչ? է նշանակում՝ արգելել: Պարոնայք, միջնադարում ենք ապրում?:
Տարին 12 ամիս, օրական 24 ժամ հեռուստաեթերից սեքսի, բռնության ու միասեռականության քարոզ է տարածվում, այս ամենը նամակի հեղինակները չտեսնելու են տալիս, եւ հիմա հանկարծ սրանց մտահոգում է Ավեդիկյանի՝ դասական ստեղծագործությունից հանցավոր ,,շեղման,, փաստը:
Լավ, հնարավոր է? այս աստիճան ողորմելի լինել...

 

Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more