Եկեղեցականներին մի հարց: Դե գիտեմ, ֆեյսբուքում կան եկեղեցու ներկայացուցիչներ, դրա համար եմ հարցս այս հարթակում ներկայացնում:
Տեր հայրեր, մեր եկեղեցու հոգևոր հովիվներ, հարգելիներ, միթե դուք չե՞ք տեսնում, որ մի օլիգարխ, հայ կանանց հանել է փողոց ու պարացնում է: Մի՞թե դուք չեք տեսնում, որ մի օլիգարխ ժողովրդիին միմյանց դեմ է հանել: Մի՞թե չեք տեսնում, որ այդ օլիգարխը հորն ու զավակին իրար թշնամի է դարձրել: Մի՞թե չեք տեսնում:
Տեր Եսայի, ես Ձեր դեմ ոչինչ չունեմ, քանի որ համարում եմ ձեզ մեր եկեղեցու հոգևոր հովիվ, և սակայն, ես մի հարց ունեմ ձեզ,. ինչո՞ւ չեք կանխում Սամվել Ալեքսանյանի վերը թվարկածս փաստերը: Չէ՞ որ մեր ազգայինն է կործանվում:
Հարգելի հոգևորականներ, Սամվել Ալեքսանյանի այս քայլերը ավելի վտանգավոր են, քան աղանդավորների քայլերը, որովհետև մեր հասարակությունը պարզ գիտակցում է աղանդի քայքայիչ լինելը, իսկ Սամվել Ալեքսանյանի՝ ընտանիքներ քանդելն ու հայ մայրերին փողոցում պարացնելը....
Այ, այստեղ է, որ դուք պետք դարձի բերեք ձեր մոլորյալ զավակ Սամվել Ալեքսանյանին:
Տեր հայրեր, դարձի', բերեք ձեր մոլորյալ զավակ Սամվել Ալեքսանյանին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


