▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղափոխեք «քրչի շուկա» կոչված երևույթը Վերնիսաժից

 

Դիմում եմ «Վերնիսաժ»-ի բոլոր նկարիչների անունից.

Ինչպես հայտնի է, «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ ապօրինաբար գործող «քրչի շուկա» կոչված երևույթը` բերել, տեղավորել են «Վերնիսաժի»-ի նկարների շարքի անմիջապես հարևանությամբ: Այս քայլը իրականացվել է վերնիսաժի տնօրինության և քաղապետարանի աշխատակիցների կողմից, առանց հաշվի առնելու, թե ինչ հետևանքներ է դա թողնելու վերնիսաժի նկարիչների վրա և   իհարկե վերնիսաժի առանց այն էլ ցածր վարկանիշի վրա: Ի դեպ այս ցածր վարկանիշը արհեստականորեն է առաջացել վերնիսաժի տնօրինության անհոգատար և սխալ վերաբերմունքի և քաղաքականության պատճառով, որը երկար տարիներ տարվել է վերնիսաժում:

Իրականում «Վերնիսաժ»-ը հանդիսանում է հայկական ազգային մշակույթի, արվեստների, արհեստների և նաև ժողովրդական բանահյուսության շատ ինքնատիպ կրողը:  Միայն այսպիսի վերնիսաժ ունենալով կարող ենք հպարտ լինել և արժանապատիվ կերպով ներկայանալ բոլոր հայաստանի հյուրերի և առհասարակ զբոսաշրջիկների առաջ:

Մենք ` «Վերնիսաժ»-ի նկարիչներս միշտ պայքարել ենք այս գաղափարի համար և միշտ բախվել ենք տնօրինության ընդդիմությանը,  քանզի նրանք վերնիսաժը գրանցել են և վերաբերվում են որպես ամենասովորական տոնավաճառի և ընդհանրապես մտահոգ չեն որպեսզի վերնիսաժը լինի մաքուր, զտված և մշակութային վայրին անհարիր երևույթներից զերծ :

Դիմում ենք բոլոր սրտացավ և շահագրգիռ կողմերին, լինեն դրանք լրատվամիջոցներ թե պարզապես Երևանով մտահոգ քաղաքացիներ: Խնդրում ենք բոլորիդ նեցուկ կանգնել և օգնել մեզ այս շատ կարևոր գործում ու պայքարում:

 


Վերնիսաժի նկարիչների անունից` Մերուժան Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more