Գիտե՞ք ինչն է ծիծաղելի. այսօր առավոտնից հայկական կայքերում ադրբեջանական ծագմամբ լրագրողուհու պատրաստած ռեպորտաժում տեղ գտած մեկնաբանությունն էր կապված Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցության հետ և ՌԴ առաջին փոխվարչապետի հայտարարությունը մի կողմ թողած բոլորը խոսքերը մեկ արած սկսեցին ջուր լցնել լրագրողուհու ջրաղացին, որի արածն այլ անուն չունի քան տեղեկատվական «մուխլյոժ»: Հիմա հարց է առաջանում մեր լրագրողները ներկայացնում են մեր պետության շահերը, պաշտպանում են մեր երկիրն ու Հայրենիքը նաև տեղեկատվական հակամարտության մեջ, թե ուրիշի, և հատկապես` մեր հակառակորդի: Տպավորությունն այնպիսին է, որ լրատվական դաշտը և հատկապես կայքերի մեծամասնությունը, անկախ, թե ում են պատկանում իրականում, անհուն ցնծություն են ապրում գործող իշխանությունների սխալներից, նրանց կրած պարտություններից: Անշուշտ համամիտ եմ, չկա անթերի իշխանություն, չկա անթերի պետություն, սակայն չպետք է այդքան քինոտ լինել սեփական նախագահի, կառավարության, առհասարակ պետության ղեկավարության հանդեպ: Տպավորություն է նաև, որ այդ ուրախությունը գալիս է սեփականատերերից ու ունի ի վերուստ ցուցում կամ ուղղորդում: Այս դեպքում էլ հարց է առաջանում, կայքերի մեծ մասի սեփականատերերը գործող իշխանության մի մասնիկն են. ի՞նչ է ստացվում. գործ ունենք երկդիմի խաղ խաղացողների հետ: Լավ ասենք Հայաստանին չընդունեցին Մաքսային Միություն, դրանից ում եկամուտը կաճի, ով իրեն ավելի երջանիկ կզգա, այն էլ ներկայիս գրեթե ճգնաժամային իրականության մեջ, երբ միացումը Մաքսային Միությանը կարող է իրական լուծում դառնալ ու լույս հանդիսանալ`ցույց տալով թունելի վերջը:
Տեղեկատվական «մուխլյոժ».հերթական դրվագը մեր մառազմատիկ իրականությունից
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


