▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիգրան Ավինյա՛ն, քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ»

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ընդգծեց, որ քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանին։

«10 մլրդ դրամ մսխվել է ԱՆԻՖ-ի գործով, կա քրեական գործ, մեղադրալ չկա։ COVID-ի հետ կապված՝ էլի քրեական գործեր, մեղադրյալ չկա։ Քաղաքապետարանի հետ կապված էլ տարբեր քրեական գործեր կան, մեղադրյալներ չկան։ Որ ուղղությամբ էլ նայում ես, քաղաքի կառավարումը տապալված է։ Եվ արտահերթ ընտրություններն առավել քան արդիական են»,-ասել է Մանուկ Սուքիասյանը։

***

Երևանի ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն իր ելութում անդրադարձավ քաղաքապետարանի կառավարման խնդիրներին․ «Ասում եք՝ այնքան ասֆալտապատում ենք արել, որ սովետական ժամանակներից չի արվել։ Ձեր փոխարեն, չասեմ ախուրյանցի Անոն, բայց Աղազարյան Հովիկն էլ ստեղ նստած լիներ, կառավարության տված 2,5 մլրդ դրամով էդ ասֆալտապատումը կաներ։ Կամ 125 մլրդ բյուջեի պարագայում, ինչո՞ւ 2,5 մլրդ չկա ասֆալտապատման համար, որ պետք է կառավարությունը տա, մենք էլ ուրախանանք։
2023-24թթ․ Երևանի շինհրապարակներում տեղի են ունեցել 56 դժբախտ պատահարներ, որոնցից 22-ը՝ մահվան ելքով, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Ձեր կառավարած քաղաքում 71 մլն տալիս եք ֆիլհարմոնիկ նվագախմբերին, 42 մլն՝ նորաձևությանը, 70 մլն՝ երգերի արդիականացմանը, բա որտեղի՞ց բավականացնի մնացյալ կարիքների համար»,-ասաց Սուքիասյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more