▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ուրիխանյանի թվերը

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօրվա խորհրդարանական հայտարությունների ժամանակ, անուղղակի  վերլուծելով  Երևանի Ավան վարչական շրջանում Սերժ Սարգսյանի անհաջողության  պատճառները, նշել է, որ անհաջողության պատճառը եղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ոչ արդյունավետ գործունեությունը քաղաքապետի պաշտոնում:

Ուրիխանյանը ներկայացրել է մի քանի թվեր, որոնք այդ անարդյունավետ գործունեության ապացույցն են.  Երևանի բյուջեով 81 միլիոն դրամ է հատկացված արտաքին գործուղումների համար, 344 միլիոն դրամ՝ Երևանի արտաքին լուսավորության սարքերի տեղադրման համար, և 73 միլիոն՝ դրոշների տեղադրման համար:

Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը հիշել է  անգամ քաղաքապետի հանդիպումը Վոլոչկովայի հետ: «Վոլոչկովա և նման խնդիրներ կան, արդյունքում՝ Ավանում նախագահական ընտրություններում ստացած ձայները»,- եզրափակել է  ԲՀԿ խոսնակը:

 

Ավելացնենք, որ ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը տարօրինակ եւ զավեշտալի է համարել Ուրիխանյանի ելույթը ու նշել.

Զավեշտ թիվ 1

ԲՀԿ խոսնակը Ազգային ժողովում խոսում է Երեւանի բյուջեի անարդյունավետ ծախսերի մասին, եւ այդ նույն պահին քաղաքապետարանում ավագանու ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկում բյուջեի հաշվետվությանը: Փաստորեն, ԲՀԿ-ում տեղյակ չեն թե ինչ է անում աջ ձեռքը, ինչ է անում ձախ ձեռքը:

Զավեշտ թիվ 2

Նախագահական ընտրությունների մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական ուժը հայտնվեց խաղից դուրս վիճակում, եւ այդպես էլ մինչեւ վերջ չկողմնորոշվեց: Ու հիմա ԲՀԿ-ն համարձակվում է վերլուծություններ անե՞լ:

Զավեշտ թիվ 3

Միայն անառողջ հայ տղամարդը կարող էր այդպես արտահայտվել գեղեցկուհի Վոլոչկովայի մասին: "Սիրուն չի, Տիգրան, խելքի արի",-եզրափակել է ՀՀԿ խորհրդի անդամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more