«Times-ի թղթակից Սայմոն Բարնսն արդեն երրորդ անգամ անդրադարձել է «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում բնակվող Կովկասյան հովազին:
Հոդվածն ամբողջությամբ` ստորև.
Տեսախցիկն արձանագրել է «Կովկասյան հովազի», որը վտանգված է զանգվածային որսագողության հետևանքով: Մեր հավատարիմ ընթերցողները հավանաբար արդեն ծանոթ են Եվրոպական հովազին: Մի քանի ամիս առաջ ես հարցնում էի` արդյոք տարածքում, որ մեծահոգաբար կարելի է անվանել Մեծ Եվրոպա, դեռևս ապրու՞մ են հովազներ:
Ինչպես բոլոր աշխարհագրագետները գիտեն, եթե տվյալ երկիրը մասնակցում է Եվրատեսիլ երգի մրցույթին, ապա այն դիտվում է, որպես եվրոպական երկիր: Այսպիսով` Հայաստանը նույնպես կարելի է համարել Եվրոպական երկիր, և եթե այնտեղ դեռ կան հովազներ, ապա դրանք Եվրոպական հովազներ են:
Նրանք առավել հայտնի են որպես կովկասյան հովազներ. բոլորին հայտնի հսկա պտավոր կատվի ենթատեսակ, որի նախշերը անփոփոխ են: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), որը հայկական հասարակական կազմակերպություն է, չէր կասկածում հովազի գոյությանը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, սակայն ոչ բոլորն էին կիսում այդ տեսակետը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամn իր գործընկեր` World Land Trust կազմակերպության հետ համատեղ (որի խորհրդի անդամներից եմ նաև ես) տեղադրեցին մի շարք «թակարդ» տեսախցիկներ, որոնք ունակ էին որսալ անշարժ և շարժման մեջ գտնվող կենդանիների պատկերներ:Եվ կարծես ինչ որ հրաշքով տեսախցիկը տեսագրել էր հովազին: Եթե անկեղծ, դա լավագույն տեսագրություններից չէր այնտեղ տեսանելի էր միայն պոչը` երկար, փափուկ ու պտտավոր, սակայն ինձ համար դա էլ բավական էր: Ես առիթ եմ ունեցել տեսնելու բազմաթիվ հովազների և միշտ հատուկ ուշադրություն եմ դարձրել պոչին: Ինչևէ, աշխարհը լի է թերահավատներով. գիտությունը «կձանձրանար» առանց նրանց:«Ոչ, սա իրական հովազ չէ, ինչ-որ մեկը տեսախցիկի առջև արհեստական պոչ է թափահարում, սա կեղծ է»,- մարդիկ նմանատիպ տեսակետներ ևս արտահայյտում էին, երբ առաջին բադակտուցը հայտնվել էր Բրիտանիայում:
Սուրբ ծննդյան տոներից առաջ «թակարդ» տեսախցիկների հերթական ստուգումը յուրահատուկ և անսպասելի անակնկալն էր պատրաստել` տեսախցիկն արձանագրել էր արու առողջ հովազի հստակ ու ամբողջական պատկերը:
Կենդանին դուրս էր եկել որսի և հանգիստ դարանակալել էր: Հետո պարզվեց, որ ամեն ինչ այնպես չէր, ինչպես թվում էր: Հովազն իրական էր, բայց երբ նա կանգնեց, պարզ դարձավ, որ կենդանու ետին ոտքի մեծ մասը բացակայում է. հավանաբար որևէ ծուղակի զոհ էր դարձել: Ինչպես աշխարհի շատ վայրեր, տվյալ տարածքը նույնպես ունի որսագողության խնդիր. ամենուրեք ծուղակներ են տեղադրված:Ինպե՞ս վարվել կենդանու հետ. արդյո՞ք տեղափոխել նրան կենդանաբանական ագի: Հովազն ակնհայտորեն առողջ տեսք ուներ. նա կուշտ էր և առույգ: Վերքը կարծես հին պատմություն ուներ, քանի որ ամբողջությամբ ապաքինված էր:
Թվում էր` կենդանին արդեն հարմարվել էր իր կարգավիճակի հետ և հիանալի էր զգում որպես դարանակալող գիշատիչ:«Ինչպե՞ս է նրան հաջողվում որս անել նման վնասվածքով»,- WTL խորհրդի ժամանակ հարցրեց մասնակիցներից մեկը, որից հետո սկսվեց քննարկում դարանող գիշատիչների որսի տեխնիկայի շուրջ: Իմ գործընկեր, խորհրդի անդամ Բիլ Օդին ոգևորությամբ ավելացրեց. «Ուրեմն որքան պակաս ոտքեր, այնքան լավ»: ծ
Սա մի գուցե չափազանցություն էր, սակայն այս հովազը եկավ ապացուցելու, որ Կովկասյան հովազները ոչ միայն կարող են գոյատևել Կովկասում, այլ նաև Կովկասից դուրս:
Ուրեմն հիանալի է մտածել որ, Եվրոպայի հեռավոր ծայրում` եվրատեսիլում ցածր միավորներ հավաքած երկրներում ևս կան հովազներ. կարևորը նրանց պահպանելն է: