▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թումանյանի հայտնի բանաստեղծության քաղաքական րիմեյքը

Թող ների ինձ Մեծ բանաստեղծը, բայց տեսեք՝ ինչ այլանդակություն է ստացվում, երբ փորձում ենք քաղաքական րիմեյք անել...

1.Էս էն կուսակցությունն է, որ հիմնել է վարպետ Օհանը։

2.Էս էն տոմսն է, որ պահած է էն կուսակցությունում, 

որ հիմնել է վարպետ Օհանը։

3.Էս էն կուսակցականն է, որ գողացել է էն տոմսը,
որ պահած է էն կուսակցությունում,
որ հիմնել է վարպետ Օհանը։

4.Էս էն ոստիկանն է, որ բռնել է էն կուսակցականին,
որ գողացել էր էն տոմսը,
որ պահած է էն կուսակցությունում,
որ հիմնել է վարպետ Օհանը։

5.Էս էն մյուս կուսակցականն է, որ ծեծել է էն ոստիկանին,
որ բռնել է էն կուսակցականին,
որ գողացել էր էն տոմսը,
որ պահած է էն կուսակցությունում,
որ հիմնել է վարպետ Օհանը։

 

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ ֆեյսբուքյան իր էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more