▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլ չեն տվել նստել, լվացվել և անգամ զուգարանի թուղթ չեն տվել

Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել նստել, լվացվել եւ անգամ զուգարանի թուղթ չեն տվել. Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից։

***

«Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուբեն Վարդանյանը այսօր արձագանքել է Նիկոլ Փաշինյանին
Ցանկանում եմ, բոլորիս ուշադրությունը հրավիրել մի քանի կարևոր կետերի վրա, որոնք առաջին հայացքից գուցե այդքան էլ նկատելի չէին.
1. Ռուբեն Վարդանյանին հարցաքնել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիման վրա` տալով հարցեր նրա հարցադրումների վերաբերյալ։
2. Ռուբեն Վարդանյանը չի հավատացել, որ նման հայտարարություններ կարող էր անել ՀՀ ղեկավարը և դրանց իսկությունը ճշտել է իր ընտանիքից։
3. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտարարություն է տարածում, մի քանի անգամ օգտագործելով Արցախ բառը: Երևի թե կարիք չկա ասելու, թե ինչ հիստերիայի մեջ են ընկնում ադրբեջանցիները Արցախի անգամ գյուղերի հայկական անվանումներից։
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ևս մեկ անգամ վերահաստատեց իր ազնիվ ու հայրենանվեր նպատակները, իր ամուր կամքը՝ դրանց հասնելու ճանապարհին և իր հավատը հայ ժողովրդի վաղվա լուսավոր ապագայի նկատմամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more