▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող իմ որդին լինի վերջին զոհը ու նման ճիվաղները չլինեն բանակում».սպանված զինվորի հայր

Azatutyun.am-ի փոխանցմամբ, հուլիսի 30-ին Ղարաբաղի մարտական դիրքերից մեկում 20-ամյա զինծառայող Արման Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ մեկ հոգի կալանավորվել է։ Հրազենային վիրավորումից մահացած երիտասարդի տուն վերադարձին ընդամենը 4 ամիս էր մնացել։Արման Մուրադյանին «ինքնասպանության հասցնելու» հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի 42-ամյա տեղակալին՝ Էմիլ Ավետիսյանին։ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ` նա մեղադրվում է իշխանազանցության, ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ։բՄահացած երիտասարդի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայակոչելով զորամասից ստացած իր տեղեկությունները, միանշանակ պնդում էր, որ գումարտակի հրամանատարի տեղակալը կրակել է իր որդու վրա` նրան ծեծի ենթարկելուց հետո։ Հովսեփ Մուրադյանի փոխանցմամբ՝ վնասվածք ստանալուց հետո որդին 20 րոպե կենդանի է եղել, բայց կողքը կանգնած Էմիլ Ավետիսյանը օգնություն չի ցուցաբերել: «Թող իմ որդին լինի վերջին զոհը ու նման ճիվաղները չլինեն բանակում»,-  զրույցը եզրափակել է զինվորի հայրը։

Դեպքի մանրամասները՝ տեսանյութում:

Azatutyun.am-ի փոխանցմամբ, հուլիսի 30-ին Ղարաբաղի մարտական դիրքերից մեկում 20-ամյա զինծառայող Արման Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ մեկ հոգի կալանավորվել է։ 
Հրազենային վիրավորումից մահացած երիտասարդի տուն վերադարձին ընդամենը 4 ամիս էր մնացել։
Արման Մուրադյանին «ինքնասպանության հասցնելու» հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի 42-ամյա տեղակալին՝ Էմիլ Ավետիսյանին։ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ` նա մեղադրվում է իշխանազանցության, ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ։բՄահացած երիտասարդի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայակոչելով զորամասից ստացած իր տեղեկությունները, միանշանակ պնդում էր, որ գումարտակի հրամանատարի տեղակալը կրակել է իր որդու վրա` նրան ծեծի ենթարկելուց հետո։ 
Հովսեփ Մուրադյանի փոխանցմամբ՝ վնասվածք ստանալուց հետո որդին 20 րոպե կենդանի է եղել, բայց կողքը կանգնած Էմիլ Ավետիսյանը օգնություն չի ցուցաբերել: 
«Թող իմ որդին լինի վերջին զոհը ու նման ճիվաղները չլինեն բանակում»,-  զրույցը եզրափակել է զինվորի հայրը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more