▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող ՔԱՂԱՔԱՊԵՏԸ գա այս ԱՎԵՐԱԿՆԵՐԸ ՏԵՍՆԻ, ոչ թե...»

Մի երկու ամիս առաջ տուն էի վերադառնում դասից և տեսնեմ մի բազմություն՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Քաղապետը մի խումբ ճարտարապետների հետ եկել էր Սմբատ Զորավարի` Մախլուտոյի փողոց, որտեղ և 1950-1956 թթ. ապրել էր նշանավոր ֆիդային: Հերոսի շենքը գտնվում էր քարուքանդ վիճակում: Իսկ քաղաքապետը խոստացավ վերանորոգել ինչպես այդ, անպես էլ հարակից մյուս շենքերը, որոնք ոչնչով չէին զիջում այդ ավերակին, ամբողջ փողոցը ասֆալտապատել և կանաչապատել:
Փողոցի բոլոր բնակիչները ուրախ էին: Վերջապես Ավանը բարեկարգած քաղաքապետը կբարեկարգի նաև իրենց փողոցը:

Այսօր էլ փողոցում մի քեֆ, մի ուրախություն էր տիրում: Քաղաքապետն էր եկել աշխատանքը գնահատելու: Երեխաներն էլ բանաստեղծություններ էին ձոնում. «Տարոն Մարգարյան ծլես, ծաղկես, զորանաս»...
Միայն հեռվից էին հատուկենտ ծերունիներ կիսահամարձակ ձայնով ասում. «Թող քաղաքապետը գա էս ավերակները տեսնի, ոչ թե...»
Հիմա անցնենք դառն իրականությանը:

Վերանորոգվել է միայն այն շենքը որտեղ ապրել է Մախլուտոն, իսկ փողոցը ասֆալտապատվել է մինչև այդ շենք: Չնայած ասֆալտապատվել ասածը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, ավելի ճիշտ կլինի ասել փոսալցման աշխատանքներ են արվել:
Իսկ ահա փողոցի մյուս շենքերը շարունակում են մնալ քարուքանդ վիճակում... Իսկ փողոցի շարունակությունն էլ հող ու աղբ է:
Վայ Տարոն, Տարոն...

Սուտ կլինի ասելը, թե քաղաքապետը չգիտի իրական վիճակի մասին: Համոզված եմ՝ հենց նրա գիտությամբ են մսխել այն գումարները, որոնք բյուջեից դուրս են գրվել փողոցը բարեկարգելու համար:

ԳՐԵԳ ԹԱՄԱԶՅԱՆԻ գրառումը` իր բլոգից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more