▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդիկ չեն նայում կնոջ կրծքերին. հետազոտություն

Կանայք եւ տղամարդիկ ոչ միայն տարբեր պատկերացում ունեն շատ բաների մասին, այլեւ՝ տարբեր հայացքներ, հաղորդում են բրիտանացի գիտնականները։

Ըստ Здоровьеi.nfo կայքի, հասկանալու համար, թե ինչի վրա են ուշադրություն դարձնում կանայք ու տղամարդիկ, բրիտանացի գիտնականները գիտափորձ են անցկացրել, որի ժամանակ երկու սեռի ներկայացուցիչները դիտել են ամուսնական զույգերի լուսանկարներ։

Ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձրել կանանց, սակայն տղամարդիկ հիմնականում դիտարկել են դեմքերը, իսկ կանայք՝ կազմվածքը։ Դրանից բացի տղամարդիկ նայել են լուսանկարում պատկերված մարդկանց աչքերի մեջ, իսկ կանայք խուսափել են տեսողական շփումից։ Այնպես որ, հավանաբար կարծիքը, թե տղամարդն առաջին հերթին կնոջ կրծքին է նայում, սխալ է։

Լուսինե Ավագյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more