▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդկանց խորհուրդ է տրվում օրական երկու բաժակ թեյ ըմպել

Օրական երկու բաժակ թեյը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը.  նման հետևություն են արել Նիդերլանդներում Մաստրիխտի համալսարանի գիտնականները: Այն տղամարդկանց մոտ, որոնք ամեն օր թեյ են ըմպում, շագանակագեղձի քացկեղը 37 տոկսով քիչ է հանդիպում, քան ուժեղ սեռի այն ներկայացուցիչների մոտ, որոնք շաբաթական միայն մեկ անգամ են թեյ օգտագործում: Ինչպես փոխանցում է mignews.ru-ն` գիտնականները նման եզրահանգում են կատարել շագանակագեղձի քաղցկեղ ունեցող 892 տղամարդկանց և նույն թվով, սակայն շագանակագեղձի հետ կապված խնդիրներ չունեցող տղամարդկանց սննդային սովորություններն ուսումնասիրելուց հետո:

Բժիշկները վստահ են, որ թեյի նման օգտակար հատկությունները թաքնված են դրանում պարունակվող պոլիֆենոլ կոչված նյութում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ճապոնացի գիտնականներն ապացուցել էին, որ սուրճի և կանաչ թեյի պարբերաբար օգտագործումը 14-20 տոկոսով իջեցնում է ուղեղի կաթվածի հավանականությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more