▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաչե Գաբրիելյանը քնում է Խորխե Օռիկոյի ելույթի ժամանակ

Կարևոր հանդիպումների, քննարկումների ժամանակ պաշտոնյաների քնելու թեման վերջին շրջանում խիստ արդիական է դարձել: Հիշեցնենք, որ ապրիլին Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը Երևան կատարած այցի ժամանակ իր հայ գործընկերոջ`   Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին աչքը կպցրել էր: Օրեր առաջ նա կրկին քնել է, այս անգամ` Չեխիայի պառլամենտում՝  երկրի նախագահ Միլոշ Զեմանի ելույթի ժամանակ: Իսկ այսօր kingmastero.livejournal.com  բլոգում հայտնված տեսանյութը և գրառումը պատմում են, թե ինչպես է Ֆինանսների և Էկոնոմիկայի նախկին նախարար, այսօր արդեն Կառավարության աշխատակազմի ղեկավար  Վաչե Գաբրիելյանը քնում  Խորխե Օռիկոյի ելույթի ժամանակ: Ստորև ներկայացնում ենք գրառումը և տեսանյութը.

2012թ. նոյեմբերի 16-ին Հայաստան էր այցելել Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությունը՝ Խորխե Օռիկոյի գլխավորությամբ: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը քնում է Օռիկոյի ելույթի ժամանակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more