▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Սահակյան.Ազգամոլական ձեռնաշարժության վնասները

Այն, որ մարդ պիտի իր Պետությունը սիրի ու հարգի՝ հասկանալի է բոլորին։ Ու որ իր ազգությունն էլ պիտի սիրի՝ դա էլ քննարկման չի դրվում։ Բայց եթե երկու ոտքերի վրա քայլող բանական արարածը՝ առավոտից իրիկուն սոցիալական ցանցերում զբաղվում է միայն «ՀԱՅ», «ՀԱՅԿԱԿԱՆ», «ԱԶԳԱՅԻՆ» արտահայտություններ ցփնելով՝ ուրեմն հաստատ նա ինչ-որ հոգեկան խնդիրներ ունի։ 
Միայն իր Պետության ու Ժողովրդի թշնամին կարող է զբաղվել նման դատարկաբանությամբ, հա, թշնամին… Բա էլ ի՞նչն է դրանց ստիպում ծամծմել, գետնին հավասարեցնել եւ էժանացնել Nationalité հասկացությունը… Առողջ եւ ողջամիտ մարդը գիտի, որ առաջին տեղում է ՄԱՐԴ հասկացությունը, հետո՝ ինչ-որ կուզի (ընկերություն, սեր, ծնողներ, զավակներ եւ այլն)։ Ու նաեւ ազգություն (ՆԱԵՎ ազգություն), բայց միայն այդ բոլորի մեջ։ 
Ես չեմ կարողանում հասկանալ, ուղղակի գլխումս չի տեղավորվում, թե անընդհատ ազգության մասին հիշատակելն ի՞նչ նպատակներ ունի, ԴՐԱ ԿԱՅՖԸ Ո՞ՐՆ Ա, ասենք՝ ՀԱՅ… Ո՞ւ… Ե՞ւ... Дальше, Ваше действие է… Կամ ազգությամբ հպարտանալը ո՞րն է։ Ո՞վ է նման բան հարցնում էս աշխարհում, ո՞ւմ է դա պետք մարդ լինելու համար։ Կամ ազգության համար ամաչելը ո՞րն է։ Մարդը կարող է հպարտանալ կամ ամաչել իր ստեղծածով, արածով կամ չարածով… Բայց պատահական ստացված բանի համար մենակ հիմարը կհպարտանա։ Մարդը ՊԱՏԱՀԱԿԱՆ կերպով անգլիացի է ծնվել, ՊԱՏԱՀԱԿԱՆ կերպով սեւամորթ է ծնվել, ՊԱՏԱՀԱԿԱՆ կերպով՝ լեղապարկի քրոնիկ հիվանդությամբ է ծնվել… Ի՞նչ անի, ասի հպարտ ե՞մ… Մի ուրիշ տեղ էլ կասի՝ կտանեն հոգեբուժարան։ Ինչ ասես, որ չես տեսնի՝ «Բոլոր ազգերը ծագել են հայերից» (մամա ջան, էս ինչ մեղք են սրանք), «6000 տարի առաջ գտնված Հայկական գրեր», «Հայերը՝ ԵՍԻՄԻՆՉՈՒՄ»… 
Կարդում են, կիսում են, ցփնում են… Ընդ որում այսպիսի մեկնաբանություններով, այ AISPISI. 
U AISPES IRENQ XOSUM EN SURB MASHTOTSI MASIN... 
Բա հայրենասեր ու առողջ մարդը իրեն նման բան թույլ կտա՞…
Բա Մեծ Նժդեհի գործերը կարդացած, իր ժողովրդի պատմությանն ու մշակույթին ծանոթ մարդը նման բաներ կանի՞…
Բա ազգասեր ու գրագետ մարդը 20 տարի շարունակ համակարգչով ESPES կգրի՞… 
Դուրս է գալիս, որ նա անգլիացու կամ ամերիկացու ՇՈՒՆՆ Է, նրա տառերով, նրա շարվածքով՛ Ինչո՞ւ տարածվեց այդ թերի ու ստորացուցիչ ՖՈՆԵՏԻԿԸ, US KEYBOARD-ի A-տակ Ա-ն, B-ի տակ Բ-ն (Թե Ճ-ն ինչի տակ է՝ տեղյակ չեմ, որովհետեւ գոյություն ունի ճիշտ, դասական, հայատառ գրամենային վայել ստեղնաշար… բայց չի, ստրկամտությունը ստիպել է, որ US-ը դառնա գերակշռող… Ամոթ ա, ամոթ)։
ՀԱՅ, ՀԱՅ, ՀԱՅ…
Բա էլ ինչի՞ ենք զարմանում, որ նորմալ երաժշտություն չեն լսում, գիրք չեն կարդում, ֆիլմեր չեն նայում… 
Ո՞վ չգիտի, որ անընդհատ շեշտվող ազգասիրությունն ու տեղի անտեղի մատնանշվող հայրենասիրությունը՝ դատարկ, անարժեք ու փուչ մարդու վերջին հանգրվանն է։
Բայց, ցավոք՝ շատերի համար դա առաջին ու վերջին հանգրվանն է… Իրենք էդպես էլ մնում են… Անուն-ազգանուն ել չունեն դրանք, իրենք անգամ Հայ չեն…
HAY ԵՆ ԻՐԵՆՔ։
Ոորովհետեւ դրանից հետո մարդը հետընթաց է ապրում, փտում է ու վերանում։ 
Ու սա քննարկման չի դրվում։

Հրապարակախոս Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more