▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանո Սիրադեղյանը լավ գրող է. լավ կլիներ` «մեղքերը մաքրվեին» և վերադառնար. ՀԳՄ նախագահի թեկնածու

«Մեզ մոտ ընտրությունները սովորաբար կենաց-մահու կռվի են վերածվում, սակայն, ես հարգում եմ  թեկնածուներին: Բոլորիս ներկայացված ծրագիրը ես առայժմ կանվանեմ «ցանկությունների փաթեթ»,-այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ խոսելով հոկտեմբերի 20-ին կայանալիք ՀԳՄ նախագահի ընտրության մասին` ասաց  արձակագիր, լրագրող, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը: 

Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա, թեկնածուի խոսքով  դրանք պետք է կառուցվածքային լինեն:

«ԽՍՀՄ տարիների հետ համեմատած` գրողը, ՀԳՄ-ն կորցրել են իրենց նշանակությունը: Մենք աշխարհին ներկայանում ենք մշակույթով, գրականությամբ, հետևաբար դրանք պաշտպանության կարիք ունեն:  ՀԳՄ-ն կոչված է զբաղվելու գրական ստեղծագործությամբ, արժեքավոր գրքերի թարգմանությամբ, տարածմամբ: Գրողը միշտ պետք է հասարակությանը հուզող խնդիրներին անդրադառնա»,-նշեց բանախոսը:

Անդրադառնալով հարցին, թե խոսակցություն կա, որ վերադառնալու է Վանո Սիրադեղյանը Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ շատ կցանականար, որ այդպես լինի.

«Լսել եմ այնքան, որքան դուք եք գրում: Նա տաղանդավոր գրող է, լավ կլիներ` մեղքերը մաքրվեին և վերադառնար»,-ասաց ՀԳՄ նախագահի թեկնածուն:

Հիշեցնենք, որ ՀԳՄ նախագահի ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 20-ին, գրանցվել են ԳՄ նախագահի 3 թեկնածուներ՝ բանաստեղծ, ՀԳՄ նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը և արձակագիր, լրագրող, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը: 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more