▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը ժպտաց և խոստումը կատարեց՝ Ամանորի տոները կրճատվեցին

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի իր նիստում հաստատեց նախածննդյան օրերի քանակը կրճատելու մասին որոշման նախագիծը: Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ հունիսի 1-ից, այսինքն 2019 թվականից սկսած, հունվարի 3-ը, 4-ը եւ 5 կլինեն աշխատանքային օրեր:

«Առարկություն չկա»,-ժպիտով նշեց վարչապետը: Նկատենք, որ դեռ նախորդ տարի էր վարչապետը հայտարարել, որ նոր տարվա ոչ աշխատանքային օրերը շատ են, պետք է կրճատել:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) եւ Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը։

Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը եւ պետական մակարդակով նշելուն եւ կապահովի պետության սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։

Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ ստորև՝ տեսանյութերով.

 

 

 

 

 

 

 

 

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more