▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդանիկի PR էվոլյուցիան

ASEKOSE.am-ի խմբագրություն այսօր նամակ է ստացվել մեր ընթերցող Վարդանուշ Գրիգորյանի անունից (նամակագրի անունը և ազգանունը փոխված են). ինչպես նամակագիրն է նշում` նա իր նամակում ներկայացնում է «Գյումրվա իրականությունը»: Նամակն առանց փոփոխությունների ներկայացնում ենք ստորև.

 

«Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է փոխել  իր մարտավարությունը և անցել է ոստիկանության դեմ յուրօրինակ պայքար մղելուն:  Եթե նախկինում Ղուկասյանները բավարարվում էին ընդամենը այս կամ այն լուրին չոր ու կոպիտ հերքում տալով, ապա հիմա ոստիկանությանը «վրա են քշում» նրանց ընտանիքի անդամների շահերը պաշտպանող փաստաբանները: Վերջերս ասուլիս էր հրավիրել Ղուկասյանների գործով փաստաբաններից Թամարա Յայլոյանը, ով հայտարարեց, իբրև թե ոստիկանները սպառնացել են նրան, իսկ այսօր նույն փաստաբանի կողմից հնչեցվեց հերթական «սենսացիոն» հայտարարությունը՝  «երբ Վարդան Ղուկասյանը և նրա հարազատներն իշխանություն էին, ամեն ինչ լավ էր»: Գյումրիում արդեն կատակում են, որ Վարդանիկն ունի նոր մամլո խոսնակ, ով «փաստաբանի մատոռով է»:

Գյումրիում համոզված են, որ Ղուկասյանների այս նոր մարտավարությունը կոչված է խոչընդոտելու ոստիկանության աշխատանքները, քանզի փաստաբանի վերջին հայտարարություններից հետո Շիրակի մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել փաստաբանին սպառնալու մասին հայտարարությունը հիմք ընդունելով»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more