Մտածում եմ՝ սխալ է, որ հասարակությունը իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Վարդան Պետրոսյանի նկատմամաբ դատարանի անհասկանալի որոշման վրա: Իհարկե դա անհրաժեշտ է, բայց մյուս կոմից շատ կցանկանայի, որ նույն ուշադրությունը լիներ մահացած երեխաների ընտանիքի, հարազատների նկատմամբ:
Երեխաներին հետ չես բերի, դժվար է պատկերացնլ, թե ինչպես կարելի է սփոփել նրանց ծնողներին,բայց հասարակությունը մի բան հաստատ կարող է անել, ցույց տալ, որ նրանք մենակ, անտեսված չեն իրենց ողբերգության մեջ:
Իսկ մեզանից շատերը նույնիսկ նրանց անունները չգիտեն:
Վարդանին պետք է պաշտպանել մեր արդարադատության «արդարությունից», բայց առաջարկում եմ նախաձեռնել նաև մահացած երեխաների ընտանիքներին ինչ-որ ձևի օգնություն:
Նրանք չպետք է իրենց մենակ և անտեսված զգան իրենց վշտի մեջ:
Լուսանկարում վթարից մահացած տղաներից մեկն է՝ քրոջ հետ: