▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդենիսի ոստիկաններն իրենց կանանց ո՞ւմ հույսին են թողել, եկել Տավուշ, երևի թուրքերի՞ն են թողել». զոհվածի հայր

«Չկա լավ ոստիկան»,- ոստիկանների բիրտ գործողությունների մասին լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանն, ով նույնպես գտնվում է Տավուշում:

«Վարդենիսի ոստիկաններն էին մեծ մասը, այնինչ հայտարարել են, որ 10 գյուղ էլ Վարդենիսից են տալու: Վարդենիսի ոստիկաններն իրենց կանանց ո՞ւմ հույսին են թողել, եկել Տավուշ, երևի թուրքերի՞ն են թողել: Ամեն մեկը պիտի հասկանա, որ Տավուշից հետո հաջորդն իր գյուղն է, չկա տավուշցի կամ վարդենիսցի»,- նշեց նա:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն, ով հիմա Տավուշում է, հայտնել է, որ ուղղակի զարմացած է, թե ինչ կարգի վատ է իր ժողովրդին վերաբերվում Նոյեմբերյանի ոստիկանությունը: «4 տարի է` պայքարի մեջ եմ, ես ժողովդրի հանդեպ նման բիրտ ուժ չեմ տեսել: Վատ են վերաբերվում, շատ-շատ վատ»,- նշեց նա:

Նա նաև հավելեց. «Ինձ ու մյուսներին հրահանգեցին պատի տակով քայլել, ես էլ ասացի` դուք իրավունք չունեք ասել` որտեղով քայլենք, տղա եք, թուրքերին ասեք` պատի տակ անցեք»:

***

Ավելի քան 20 քաղաքացու ոստիկանները բերման են ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ ընդվզելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացի դեմ՝ պահանջելով տարածքներ չզիջել Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more