Օպերայից Բաղրամյան տանող ճանապարհին հավաքվել են մի խումբ ակտիվիստներ և կոչ են անում բնակչությանը վճարել 100 դրամ: yerkir.am-ի տեղեկություններով քիչ առաջ 62 համարի երթուղայինի վարորդը ինքն իր ձեռքով պոկել է «Ուղեվարձը` 150 դրամ» պաստառը և փակցրել` «Մի' եղեք ոչխար, վճարեք 100 դրամ»:
Նույն օրինակին հետևեց նաև 57 համարի ավտոբուսի վարորդը` պոկել է պաստառը և փակցրել ցուցարարների տված` «Ուղեվարձը` 100» դրամ:
Նշենք նաև, որ ակտիվիստներին է միացել նաև Րաֆֆի Հովյաննիսյանը: