«Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր եղբոր` Ցոլակ Թանգամյանի ինքնասպանության դիմելու պատճառը, ասաց, թե ինքն այդ հետապնդումներից տեղյակ չի եղել: Հիշեցնենք, որ Ց. Թանգամյանն ինքնասպանություն գործելուց առաջ նամակ էր գրել, որտեղ նշել էր, որ իրեն 1994թ.-ից հետապնդում են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սամվել Հունանյանն ու Արթուր ՎիրաբUանը` իրենից խլելով Կիեւյան 2-ա հասցեի 176 քմ տարածքը: Նամակում նա նաեւ գրել էր, թե այս անարդարությունից հետո ինքն այլ եւս չի կարող ապրել: «Ժողովուրդ»-ը զրուցեց Վանիկ Թանգամյանի հետ` պարզելու, թե արդյոք ինքը, լինելով ոստիկան, տեղյակ է եղել եղբոր հետ կատարվածից: Պարո՛ն Թանգամյան, Դուք, լինելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, ի՞նչ կասեք Ձեր եղբոր ինքնասպանությունից առաջ գրած նամակի մասին, որտեղ նա նշել է, թե 1994թ.-ից իրեն հետապնդել են: Ես տեղյակ չեմ ոչ մի բանից: Ձեր եղբայրը Ձեզ ոչինչ չի՞ պատմել: Ո՛չ: Իսկ Դուք չե՞ք հետաքրքրվել, թե ինչ վիճակում է Ձեր եղբայրը: Բիզնեսի վերաբերյալ հարցերի հետ կապված չեմ: Ի՞նչ գործ ունեմ ուրիշի գործերին խառնվել: Բայց խոսքը Ձեր եղբոր մասին է: Գիտեմ, բայց տեղյակ չեմ ու չեմ խառնվել, ու նա էլ ինձ բան չի պատմել: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Վախենում է որեւէ բան խոսել եղբոր ինքնասպանությունից. «Ժողովուրդ»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


