▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտը պատրաստվում է

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը նորովի է ընդունելու Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա առաջին ներտնային հանդիպումը:

Այս օրերին մարզադաշտում շինարարական աշխատանքների վերջին փուլերն են: Հարդարման և կահավորման վերջին աշխատանքներն են կատարվում թիմերի հանդերձարաններում, մրցավարների, պատվիրակների սենյակներում, մամուլի ասուլիսների, մեդիայի աշխատանքային սրահներում, «Հանրապետական» մարզադաշտի Վարդանանց և Չարենց փողոցների գլխավոր մուտքերի, տրիբունաների մուտքերի մոտ:

Գործելու է դեպի մարզադաշտ և տրիբունաներ մուտքի նոր՝ հատուկ բաժանիչներով և պտտադռներով (տուրնիկետներ) կահավորված էլեկտրոնային համակարգ, տեսահսկամն համակարգ, որը գրանցելու է ցանկացած շարժ և գործողություն՝անվտանգության նկատառումներից ելնելով: Ստեղծվում են միջազգայնորեն ընդունված բոլոր հարմարությունները՝ ֆուտբոլիստների, երկրպագուների, մեդիայի ներկայացուցիչների համար:

ՀՖՖ մամուլի քարտուղարության հատուկ ֆոտոռեպորտաժը հարդարման և կահավորման աշխատանքների վերջին փուլից: Եվս մի քանի օր և կներկայացնենք, թե ինչպես է արդեն ամբողջովին կահավորված, հարդարված, բոլոր համակարգերով հանդերձավորված Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը դիմավորելու Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա առաջին ներտնային հանդիպումը:

Լուսանկարները` ՀՖՖ պաշտոնական կայքի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more