▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեդիի բնակիչը «vkontakte»-ով մանկական պոռնոգրաֆիա է տարածել

«Վկոնտակտե.ռու» սոցիալական կայքում կարդալով «Կամ Կամիկ» էջի անունը, շատերն, իրոք, կմտածեին, որ այն երեխաների համար է ստեղծված: Էջի անվանումը որևէ կերպ չի հուշում հանցագործության կամ պոռնոգրաֆիայի մասին: Մինչդեռ, ինչպես պարզվել է քննությամբ, Վեդի քաղաքի բնակիչ Կամսար Մնացականյանը նշված անվամբ իր անհատական էջը ծառայեցրել է հենց մանկական պոռնոգրաֆիայի տարածման նպատակին, ինչը, սակայն, աննկատ չի մնացել: Ինչպես հաղորդում է «Փաստինֆո»-ն` քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Կ. Մնացականյանն իր բնակարանում տեղադրված համակարգչի միջոցով համացանցի հասանելիություն ստանալով, 2012թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում «Վկոնտակտե.ռու» սոցիալական կայքի իր ստեղծած «Կամ Կամիկ» անվանմամբ անհատական էջում տեղադրելով և ցուցադրելով համացանցից ներբեռնված պոռնոգրական բնույթի տեսահոլովակներ, իր անհատական էջ այցելող անձանց հաղորդակից դարձնելու միջոցով տարածել է դրանք:

Բացի վերը նշվածից, Կամսար Մնացականյանը նույն ժամանակահատվածում «Կամ Կամիկ» էջում տեղադրել է համացանցից ներբեռնված մանկական պոռնոգրաֆիա պարունակող թվով հինգ տեսահոլովակներ և այդպիսով դրանք ներկայացրել իր անհատական էջ այցելող անձանց: Կ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի («Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը») 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more