▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջում տեսնես Քոչարյանը ո՞ւմ հետ է շարունակելու բազառը` ՀՀԿ տատիկի՞

Քոչարյանի ու մեր ոչ բարով վարչապետի չատից արդեն հոգնեցի հա: Ի՞նչ եք տվել իրար, չեք կարում առնեք: Էս ի՞նչ տռզած ամբիցյաներ են, էս ի՞նչ սեփական անձի պաշտանմունք ու արած գործերի անքննելիության պատրանքներ են: ժողովուրդ, հանգստացեք էլի: Չգիտես որին լսես՝ քննադատողին, թե անգրագետ գրաֆիկներով ու աղյուսակներով պատասխանողին: Մեկը լինի էս երկուսին բացատրի, որ եթե սրբեր կան, ապա իրանց մեջ չեն հաստատ: Երկուսիդ տեղը լինեի կյանքում բերանս չէի բացի: Մի մեղսավորը դրած Պուծինի պառոդյաներ ա անում, ասուլիսներ ա տալիս, մյուսն էլ քննադատում ա: Բա քննադատելու բառապաշարը, բառապաշարը: Պրն Քոչարյան ջան, ի՞նչն ա ձեր նպատակը: Ի՞նչ վստահությամբ եք էդպես անկաշկանդ վիրավորում: Գիտեք, որ հակառակ կողմն էնքան դաստիարակված ա, որ նույն տոնով ու ոճով չի պատասխանի՞: Չեմ հասկանում, դրանում ա՞ քաղաքական գործչի ուժը, որ դու վիարվորես ու նույն տոնով պատասխան չստանա՞ս: Դրանո՞վ ա կալիբր որոշվում:
Եթե ամեն ինչ կալիբր ցույց տալու համար ա, ապա պաշտոնաթող նախագահին հուշեմ, որ էդ կալիբրը զգալի տուժում ա, երբ պոլեմիկադ սկսում ես վարչապետի հետ ու շարունակում նախարարի, պատգամավորի, պատգամավորի օգնականի... հետ: Վերջում տեսնես պրն Քոչարյանը ո՞ւմ հետ ա շարունակելու բազառը, ՀՀԿ տատիկի՞:

Գևորգ Ալեքսանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more