▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիլյամ Սարոյան. «Հայը և հայը»

 

Կուզեի՛ տեսնել այս աշխարհի վրա որեւէ ուժ, որ բնաջնջե այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն պատմությունը վերջ գտած է եւ պատերազմները հաղթված, կառույցները` փշրված, գրականությունը` չէ կարդացված, երաժշտությունը` չէ լսված եւ աղոթքները` չեն պատասխանված: Համարձակեցե՛ք բնաջնջել այս սերունդը:

Սեպեցեք, թե դարձյալ1915-ի Համաշխարհային պատերազմ է, քանդեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք թե կրնա՞ք: Աքսորեցե՛ք իրենց տուներեն դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի եւ ջուրի, այրեցե՛ք անոնց տուներն ու եկեղեցիները: Տեսե՛ք թե անոնք ինչպե՛ս պիտի վերածնին: Տեսե՛ք, թե անոնք ինչպե՛ս կրկին պիտի խնդան: Տեսե՛ք, թե կրնա՞ք զիրենք կեցնել աշխարհի մեծ գաղափարները ծաղրելե, դուք` շան լակոտներ, համարձակեցե՛ք բնաջնջել զիրենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more