▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Wizzair, ձեր աշխատակցին Գումի շուկայի կողքի դալլանից եք գտե՞լ, կարգի բերեք ձեր գործունեությունը Հայաստանում»

Ֆեյսբուքյան օգտատեր Էդվին Մարտիրոսյանը տեսանյութ և լուսանկարներ է ներկայացրել ու  գրել է․ 

Ավիատոմսեր գնելուց, հավելյալ գումար ես վճարում որպեսզի առաջնահերթ ներս մտնես (Priority). Զվարթնոց օդանավակայանում Priority-ուղեվորների մուտքը փակ էր, իսկ ով Priority չուներ ներս էին թողնում։ Ապուշության գագաթնակետ։

Տեսահոլովակի աշխատակից «հերոսուհին», հեռախոսը ականջին բարձր բարձր հռհռում էր (անձնական զրույց)։ Իսկ երբ հարցրեցի թե ինչու են ռեգուլար ուղեվորները Priority-ուղեվորներից շուտ ներս ուղեկցվում, գռեհիկ ձևով ցրում էր, թե բա այս երևույթը նորմալ է։

#Wizzair, ձեր աշխատակցին Գումի շուկայի կողքի դալլանից եք գտե՞լ։ Կարգի բերեք ձեր գործունեությունը Հայաստանում!

Օդանավում, կողքս նստած Գերմանացի զբոսաշրջիկը նույնպես բողոքում էր աշխատակցի վերաբերմունքից և առհասարակ Զվարթնոց օդանավակայանի սպասարկման ցածր մակարդակից և ոչ պրոֆեսիոնալ դրսեվորումից։

Հայաստանում կա մեկ հատ համաշխարհային օդանավակայան և դա Զվարթնոց օդանավակայանն է։ Հարգելի պատկան մարմիններ (կառավարություն/նախարարություն), հնարավոր չի՞ օդանավակայանի սպասարկման մակարդակը բարձրացնել։ Չէ որ զբոսաշրջիկների մեծամասնությունը այստեղով է Հայաստան մտնում և Հայաստանի հետ առաջին անգամ այստեղ է առնչվում։

Ասեմ, որ անձնագրերի ստուգման կետերում շատ լավ են աշխատում։ Օդանավից իջնողը մի քանի րոպե հետո Հայաստան է մտնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more