▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանին արգելել են մուտք գործել Ռուսաստան. Միկա Բադալյան

Միկա Բադալյանը գրառում է արել ֆեյսբուքում, որտեղ գրել է․

«Խաչատուր Սուքիասյանին (Գռզո) արգելել են մուտք գործել Ռուսաստան:

Դեռ ապրիլին ես հայտնել էի, որ կազմվել է հայ իշխանամետ գործարարների ու քաղաքական գործիչների ցուցակ, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էի, այս ցանկն ակտիվորեն կթարմացվի: Այսպես, վերջերս հայտնի հայ գործարար Սամվել Ալեքսանյանին թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստան, իսկ այժմ ցուցակը համալրել է Փաշինյանի ռեժիմի գլխավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը։

Արդեն կարելի է փաստել, որ Ռուսաստանում այլեւս հնարավոր չի լինի փող աշխատել և միևնույն ժամանակ հովանավորել մի ռեժիմ, որը բացահայտորեն պրոպագանդում է ռուսաֆոբիա։

Փաշինյանի ռեժիմին աջակցող գործարարները պետք է շատ լավ մտածեն՝ կկարողանա՞ն իրենց համար այլ շուկաներ գտնել, թե՞ ոչ»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more