«Հստակ ներկայացնեմ` ինչ է տեղի ունեցել: «Կոնյակ» բառը առևտրային նշան էր, որը օգտագործում էր միայն Հայաստանը: Այնինչ «կոնյակ» առևտրային նշանը, որ ասոցացվում է Հայաստանի, Երևանի հետ, Նիկոլ Փաշինյանը վաճառել է Ֆրանսիային կոպեկներով` 3 միլիոն եվրոյով, 2021 թվականին: Ու հիմա, 3 տարի անց, Նիկոլ Փաշինյանը վեր է կացել, ասում է` բա գիտեք, կոնյակ բառը հայկական չի, գյուղ ա Ֆրանսիայում, պետք է մոռանանք: Իսկ Ֆրանսիան գնել է, որ այդ բառն ինքն օգտագործի ու դրանով կարողանա գրավել ռուսական շուկան»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասում է բլոգեր Արթուր Չախոյանը: Արթուր Չախոյանը նաև հրապարակել է rbc-ի հոդվածը, որում հենց նշվում է, որ ԵՄ-ն Հայաստանին 3 մլն եվրո կվճարի «կոնյակ» ապրանքանիշից հրաժարվելու համար: «Այս իշխանությունը արժեք է վաճառում, սա խայտառակություն է: Այսինքն, վաղն էլ Թուրքիան կարող է 3 միլիոնով այս իշխանություններից գնել «Հայաստան» բառը»,- եզրահանգում է բլոգերը: *** |
«Խայտառակություն. «կոնյակ» առևտրային նշանը Նիկոլ Փաշինյանը վաճառել է Ֆրանսիային կոպեկներով». Արթուր Չախոյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet