▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խելոք տիտիկ արեք տեղներդ էլի, հաճախորդներին հավատալու դարը վերջացել ա՜

Էս Բաղդասարյան Արթուրիկը երևում ա լուրջ խնդիրներ ունի երևակայության հետ, որոնք մասնավորապես արտահայտվում են դրա՝ երևակայության, ի սպառ բացակայությունով։ Լավ, ինչքան կարծրացած ու կացինային ֆանտազիա պետք ա աունենաս, որ ամեն ընտրությունների նախաշեմին ամեն անգամ 1-ին մեկ նույն բաները խոսաս ու անընդհատ նույն անունները հնչեցնես։
Նկատե՞լ եք, հենց ընտրություններ են լինում, ԱԽՔ մեկ էլ վդռուգ հիշում ա, որ Հայաստանում մենաշնորհային դաշտ կա ու Լֆիկ Սամո ու գնում է ժամկետանց ջեմի հոտով ու փչացած հեռախոսի տոնայնությամբ քննադատությունը մոնոպոլիաների ու Լֆիկի։
Հիմա էլ Արթուրիկը փայտի մյուս պոչից ա բռնել ու իր պոպուլիզմը փորձում է կառուցեք Կարֆուրի թեմայի շուրջ։ Նա հայտարարել է, որ Կարֆուրի մուտքը Հայաստան կլինի տնտեսական ազատականացման կարևորագույն գործոն ու ոչ թե գործողություն առանձին անձանց դեմ, դե իսկ Լֆիկի հետ իր հարաբերություններն էլ նկարագրել է, որպես կառուցողական լավ, բայց ոչ ընկերական... հեսա մի երկու օր էլ անցնի, ինքը մեկ էլ կհիշի, որ Լֆիկն ազգի չարիք է, որի դեմ ինքն ու ՕԵԿ-ն անողոք պայքարել են, պայքարում են ու էլի կպայքարեն, իսկ Կարֆուրի մուտքն էլ հայաստան կդառնա հայ ազգի հարատևման գլխավոր գրավականը, որի համար ինքը՝ ԱԽՔ անգամ պատաստ է զոհել կյանքը (իրա չէ, ասենք Բիշարյանի)...
Ախպեր, հասկացանք գտել եք ձեր տեղը էս կյանքում ու էդ տեղը պլինտուսի մակարդակից ցածր ա, բայցց ի՞նչ կարիք կա ամեն անգամ հիշեցնել դրա մասին, խելոք տիիտիկ արեք տեղներդ էլի, հաճախորդներին հավատալու դարը վերջացել ա՜։

 

Գրառումը` Ձկան Աչք ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more