▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրագիր ՀՀ նախագահին` երիտասարդ հանրապետականի կողմից` ընկերոջ համար

Հարգարժան պարոն Նախագահ, նախ և առաջ ուզում եմ շնորհավորել Ձեզ վերընտրվելու կապակցությամբ:Ես համոզված եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման երկրորդ շրջանում Ձեր ուժերը կշարունակեք ներդնել տնտեսական, սոցիալական և քաղաքական առումներով կայուն ու նաև խաղաղ Հայաստանի համար:Մենք՝ երիտասարդներս էլ՝ Ձեր առաջնորդությամբ կփորձենք մեր ուժերին ներածի չափով օգտակար լինել մեր հայրենիքի հզորացման և զարգացման գործում: Պարոն Նախագահ այս խնդրագիրը գրել եմ իմ դասընկերոջ՝ Առաքելյան Տիգրանի համար: Մենք երկուսս էլ մեծացել ենք նույն թաղում, 1988 թվականին մեծ հույսերով ու երազանքներով ընդունվեցինք Լուսակերտի միջնակարգ դպրոց:Մենք եղանք շահագործման հանձնած մեր նորակառույց շենքի առաջին առաջի դասարանցիները,ճակատագրի բերումով հայտնվեցինք նույն դասրանում նույն դասվարի մոտ:Մեր լուսահոգի դասվարը շատ հայրենասեր կին էր,նա մեզ սովորեցրեց սիրել մեր հայրենիքը,ամեն կերպ մեր լուման ներդնել հայրենիքի զարգացման ,հզորացման և արդարության հաստատման գործում:Մենք առաջին անգամ տեսանք ինչ է երկրաշարժը և դրանից բխող մարդկային ողբերգությունը,զգացինք անկախության բերկրանքը,Արցախյան շարժումը,այնուհետև պատերազմը,իսկական հերոս տղերքին,4-րդ դասարանում սարսափով մասնակցեցինք պատերազմում զոհված առաջին մեր համագյուղացու թաղմանը,հպարտացանք մեր տղերքի հաղթանակով:Մեր սերունդը կրթությունը ստացավ փայտե և նավթե վառարաններուվ տաքացվող դպրոցներում,դասերը սերտում էինք մոմի լույսի տակ,հաճույքով վայելում էինք մեզ կտրոնով բաժին հասած անհայտ ծագմամբ 200 գրամ հացը:Այդ ամենը տեսնելով և դրանց ազդեցության տակ չէինք կարող չփնտրել արդարություն:Մենք երկուսս մեզ համարում էինք ուժեղ մարդ և գտնում էինք, որ արդարությունը պետք է ստեղծել,ոչ թե մուրալ:Ես գտնում էի, որ այդ ամեն ինչի մեղավորը հենց Լևոն Տեր Պետրոսյանն էր:Եվ նրա հրաժարականից հետո,երբ 1999 թվականին ձևավորվեց «Միասնություն» դաշինքը,մեծ ոգևորվածությամբ մասնակցում էի նրանց կազմակերպած հավաքներին,Ես Վազգեն Սարգսյանին համարում էի դաշինքի ուժը,իսկ ԴԵմիրճյանին իմաստնութույունն ու փորձը:Ես ինձ համարում էի ուժեղ երիտասարդ ,դրա համար ուզում էի անդամագրվել հենց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունում,և համոզված էի որ հենց այդ կուսակցության շնորհիվ է մեր երկրիը դուրս գալու խոր ճգնաժամից:Իսկ նրա պատկերացումներն այլ էին:Մեր ճանապարհները ժամանակի ընթացքում շեղվեցին,իսկ 2007-ից հետո մենք ակամայից հայտնվեցինք քաղաքական և գաղափարական տարբեր բարիկադներում:Երկուսս էլ նույն երազանքով ենք ապրել՝տեսնել հզոր,տնտեսապես զարգացած երկիր և անհոգ ապրել այդ ապահով երկրում,ուղղակի երկուսս ընտրեցինք դրան հասնելու համար տարբեր ճանապարհներ: Հիմա նա ազատազրկված է 6 տարով,իսկ ես ապրում եմ ընտանիքիս հետ իմ հարմարավետ տանը:Հավատացնում եմ ձեզ նա էությամբ լավ մարդ է,պայքարող, անկոտրում երիտասարդ,նա այդ քայլին դիմել է իր պատկերացրած «արդարությունը» հաստատելու համար:Իսկ թե արդարացիորեն է պատժվել թե անարդար,դա հարցի այլ կողմն է,ինձ համար կարևորը նրա կյանքի վերադասավորումն է և անձնական երջանկության վերահաստատումը: Խնդրում եմ Ձեզ ,Ձեզ ընձեռնված լիազորություններով օգնեք նրան,ես չեմ ցանկանում, երբ նա պատիժը կրելուց հետո վերադառնա,տեսնելով իր դասարանցիներին,ընկերներին ընտանիքների գրկում երջանկություն գտած,ինչ-որ հաջողությունների հասած,իսկ իր նախընտրած կուսակցությանը մասնատված կիսաքայքայված,իրեն զգալու է ավելորդ, կործանված և չարանալու է բոլորիս վրա:Խնդրում եմ հնարավորություն տվեք իրեն նոր կյաք սկսելու,չկործանվելու,հավատացնում եմ նա շատ լավ հայ կլինի,երկրին օգտակար քաղաքացի,ի վերջո թող նա էլ իմ նման կարողանա գոնե ամիսը երկու անգամ իր ծնողի շիրիմին այցելի և խունկ ծխի:Ես իմ ապագան տեսնում եմ առանց ատելության ու վախի,մեկ մեկու օգնող, նեցուկ լինող բնակչությամբ ապահով Հայաստանում:Նախապես շնորհակալություն:

Հարություն Մնացականյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more