▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդավոր նախապատմական հրեշը ցնցել է ինտերնետը

Ինտերնետային հանրությունը և լրագրողները ցնցված են Նոր Զելանդիայի ափերի մոտ նկարահանած «ծովային հրեշ»-ի հոլովակով: 9 մետր երկարություն ունեցող կենդանու կիսաքայքայված դիակը` բացված երախով և սուր ատամներով, նկարահանել է տեղի բնակչուհիներից մեկը` Էլիզաբեթ Էնը, և տեղադրել է Յութուբում: Միանգամից աշխարհի հեղինակավոր պարբերականներն ու տարբեր լրատվամիջոցները շտապեցին ոչ միայն անդրառնալ բնակչուհու տարօրինակ գտածոյին, այլև բնորոշել այն` «ծովային հրեշ», «դինոզավր» և այլն: Սակայն փորձագետները միանգամից ցրեցին ողջ խորհրդավորությունն` ասելով, որ թերևս «ծովային հրեշը» ոչ այլ ինչ է, քան սովորական կետաձուկ: «Այս կաթնասունը հայտնի է «կետ-մարդասպան» անունով: Այս տեղանքը նրանք սովորական բնակավայրն է»,- ասել է ծովային կաթնասունների հետազոտող Անտոն վան Հելդենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more