▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուլիո Կորտասար. ՍԻՐԱՅԻՆ ՆԱՄԱԿ

Այն ամենը, ինչ քո մեջ պետք է սիրեի,
իրականում, այնքան քի’չ է,
իրականում` ողջը հենց այդ է:

Մոտակայքում թափառող շունը, բլուրը, ափը գետի,
տաղտուկը ամենօրյա, ամեն տեսակ դատարկ բաները,
վարսերը` ցորենի ոսկով ծփացող,
բույրը քո մարմնի, որ ինձ հետ է ամենուր,
օրվա ընթացքում ասած քո խոսքերը`
իմ դեմ և իմ օգտին:
Այդ ամենը այնքան քիչ է,
բայց չէ’ որ ես սիրում եմ այդ ամենը,
քանի որ սիրում եմ քեզ:
Թող որ նայես ու չնկատես ինձ,
թող որ գիշերը ինձ սիրես`
ատելով առավոտյան,
թող որ դու ճչաս` տրվելով ինձ,
և քո ճիչը լսեն փողոցում.
և թող հաճույքները, որոնց կտրվենք մենք,
դառնան նշանը մեր ազատության:

 

Խուլիո Կորտասար

Խոսե́ք, դուք ունեք երեք րոպե


Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարին (1914-1984) ճանաչում են ողջ աշխարհում, որպես նոր լատինաամերիկյան վեպի հիմնադիրներից մեկի, որպես նորարար-արձակագրի:
Ընթերցողին ավելի քիչ է հայտնի Կորտասար-բանաստեղծը, թեև նա բանաստեղծություններ գրել է ողջ կյանքում:

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ բլոգից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more