▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուրն անում է այն, ինչ ուզում է. Էվա Խաչատրյանը՝ շուրթերը մեծացնելու և արտաքինը փոփոխելու մասին

«Այդ անհեթեթ և անիմաստ հոդված հրապարակողն ուշացել է»,- Asekose.am-ին ասաց դերասանուհի Էվա Խաչատրյանը՝ անդրադառանալով այն ասեկոսեներին, որ վերջերս ինքը բավականին  նկատելի փոփոխությունների է ենթարկել իր արտաքինը և շատերի պես  չի դիմացել շուրթերը մեծացնելու գայթակղությանը:

Էվայի խոսքով՝ մեկ տարի առաջ ինքը միայն վիրահատել է քիթը.

«Արդեն մեկ տարի է, ինչ դիմել եմ քթի վիրահատական միջամտության, իսկ շուրթերի ծավալի մեծացման առումով ասեմ, որ ինձ մոտ ոչինչ չի փոխվել, ես չեմ մեծացրել շուրթերս: Հնարավոր է՝ ինչ-որ նկարից նման հետևություն արած լինեն, բայց ևս մեկ անգամ նշում եմ, դա պարզապես սխալ հետևություն է, և հետո, այս ամեն ինչից անկախ, յուրաքանչյուր ոք անում է այն, ինչ ուզում է»:

Կարդացեք նաև՝ Հարձակվում էին վրաս ու ինձ «տուն քանդող» էին ասում. Էվա Խաչատրյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more