▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգվածային ծառահատում, գերտաքացած փողոց և ստորգետնյա մալուխի պայթյուն. կա՞ արդյոք կապ»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զանգվածային ծառահատում, գերտաքացած փողոց և նոր ստորգետնյա մալուխի պայթյուն. կա՞ արդյոք կապ։
Ռոմանոս Պետրոսյանն իր էջում նշում է, որ կստուգվեն մալուխի որակը, տեղադրման աշխատանքների որակը, կցորդիչների որակը, հնարավոր մեխանիկական վնասվածքները, ցանցի գերբեռնվածությունը և այլն։
Սակայն կա ևս մեկ հարց, որը դեռևս գրեթե չի քննարկվում։
Այս մալուխը տեղադրվել է միաժամանակ, երբ հատվեցին փողոցի այս մայթի գրեթե բոլոր ծառերը։ Ծառածածկի կորստից հետո ասֆալտի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է՝ ըստ գրականության Երևանում ամռանը հասնում է մինչև 70-80 աստիճան։ Հայտնի է, որ մակերեսի ուժեղ տաքացումը վատթարացնում ստորգետնյա մալուխներ հովացման պայմանները և կարող է մեծացնել դրանց ջերմային բեռնվածությունը։
Ես չեմ պնդում, որ հենց դա է եղել վթարի պատճառը, թող պարզի տեխնիկական քննությունը։ Սակայն քաղաքային գերտաքացման ազդեցությունը նոր ինժեներական ենթակառուցվածքների երկարակեցության վրա այլևս պարզապես ենթադրություն չէ, այլ բավական լուրջ հարց։
Տեղադրում եմ փողոցի զանգվածային ծառահատմանը նախորդող օրը համացանցում տեղադրածս տեսանյութը։ Այն նույն նյութն է, որը մի տխրահռչակ ղեկավար անվանեց «հատուկ անկյան տակ արված, մանիպուլյացիսա»…
Նաև Տիգրան Հրանտ Հովհաննիսյանի գրառումն եմ տեղադրում, ով 45 րոպե կիզիչ արևի տակ օդանավակայան գնացող տրանսպորտ էր սպասում և արևահարվում։ Ոչ ծառ, ոչ կանգառասրահ՝ երևանյան իշխանության «գեղազարդ» իրականություն»։

Կարդացեք նաև՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Ամիրյան փողոցում ստորգետնյա մալուխի պայթյունը չխլեց մարդկային կյանքեր բացառապես երջանիկ պատահականության արդյունքում։ Ինչը տեղի չունեցավ շաբաթներ առաջ Դավթաշենում ընկած ծառի ժամանակ, երբ քաղաքացին տեղում մահացավ։
Այս ամենը իշխանության անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանք է, որտեղ կարևոր է ոչ թե մարդու անվտանգությունն ու հարմարավետությունը, այլ փողոցի ամեն սալիկը փոխելուց հին ու նոր սալիկի արանքում նկարվելը։
Ձերը մաքսիմումը հեռախոսի զարյադչնիկ միացնելն է, թե բա մալուխները անցկացնում ենք գետնի տակ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more