▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զարմանալի ա, որ Շամշյանը չի նկատում՝ ոնց են «չար» ակտիվիվիստները խանգարում, որ Բեգոյանի հիմնարկը հատի չոր և փդած ծառերը․․․»

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթական կանաչ ծառերի սպանդը Նոր Նորք վարչական շրջանում, իրականացված Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ի կողմից։
Սա տեղի է ունեցել հուլիսի 21-ին, Թևոսյան փողոցում։ Ծառերը հատվել են ոչ թե նրա համար, որ չոր են, այլ այս շենքի կառուցապատողը դիմել է կանաչապատմանը, որ իր շենքին սազական չեն այս ծառերը և դրա փոխարեն ինքը այլ ծառեր կտնկի, բայց ստեղ ուշադրություն՝ ինքը առանց սրանք հատելու էլ պարտավոր էր խնամել, կանաչապատել դիմացի տարածքը։
Կանաչապատում ՀՈԱԿ-ն էլ, որպես իր ամենասիրելի զբաղմունք, հաճույքով գնացել և փրթել է բոլոր ծառերը։
Զարմանալիա, որ Շամշյանը չի նկատում, ոնց են «չար» ակտիվիվիստները խանգարում, որ Բեգոյանի հիմնարկը հատի չոոոր և փԴած ծառերը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more