▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհու կատաղելուց հետո ռուս պաշտոնյաները տակները «չիշիկ» կանեն…

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդին և մի շարք այլ պաշտոնյաների, ԵԽԽՎ ազգային պատվիրակությունների ղեկավարներին է դիմել Զարուհի Փոստանջյանը ՌԴ Նոր Մոսկվա քաղաքում տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ոտնահարված իրավունքների մասին: Որտեղ խոսում է Ռուսաստանում օրեցօր մեծացող ռասիզմի, այլատյացության, արդարադատության համակարգի արատների, իհարկե նաև կանացի խալաթի, լրագրող Օլգա Սկոբեևայի և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կողմից այլատյացության և ռասիզմի տարածման մասին:
Իմ կարծիքով շատ կոշտ, շատ վտանգավոր, անպատեհ հայտարարություններ, որոնց հետևանքները մենք ցավոք հետագայում անպայման կզգանք…
Ասոցացման համաձայնագի՞ր, թե’ Մաքսային միությու՞ն...Ռուսատան, թե’ արևմուտք դիլեմայի շուրջ կրքերի բորբոքման և հայ-ռուսական հարաբերությունների բեկումնային այս փխրուն, վտանգավոր, լարված իրավիճակում Զարուհի Փոստանջյանի այս դիմումը նման է կրակի վրա լցվող բենզինի…
Ցավն այն է, որ այդ ամենը այս տիկինը բացատրում է Ռուսաստանում ապրող հայերի շահերի, նրանց անվտանգության ապահովման մտահոգությամբ…Խոսք չունեմ մտահոգության արտահայտման յուրօրինակ ձև է: Դե իհարկե այս դիմումից հետո անպայման Սոբյանինը և մյուս չինովնիկները տակները  «չիշիկ» կանեն ու անպայման ավելի «հայասեր»  կդառնան: Իսկ թե ինչի են ընդունակ ռուսները իրենց կայսերապաշտական, խորհրդային նենգավոր, կոշտ, չոր դիվանագիտական քաղաքականությամբ, տարաբնույթ էժանագին, մանրախնդրության հասնող պատժամիջոցներով, համոզվեցինք Վրաստանի, Ուկրաինայի օրինակով և հիմա էլ որոշ դեպքերում մեր հանդեպ նրանց սառը վերաբերմունքի, մեր արևելյան հարևանի հետ սիրախաղերի դրսևորումներով:
Այս իրավիճակում մեր և ռուսների հարաբերությունների պարզաբանման համար դրսից «արբիտր» բերելը, տղա կանչելը ես համարում եմ ոչ խելամիտ արարք…
Տա Աստված ես սխալվեմ, բայց դեպքերի ընթացքը այլ բան է ցույց տալիս: Ստեղծված իրավիճակում, գոնե մոտակա ամիսներին պետք է խուսափել նման հայտարարություններից, կոչերից և քննարկումներից` հատկապես եվրոպական կառույցներում:
Ներկայումս, առավել քան երբևե, պետք է լինենք ավելի ողջախոհ, շրջահայաց և կշռադատված մեր խոսքերում, գործողություններում և միջպետական հարաբերություններում: Այլապես Ռուսաստանը կփակի բոլոր «վինտիլները», իսկ նա դա անում է,  երբ ուզում է, ինչպես ուզում է, ում նկատմամբ ուզում է…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more