Կիևի կենտրոնում այս գիշեր զինված ու դիմակավոր մարդիկ ներխուժել են ուկրաինական Բիզնես Բանկ-ի բաժանմունք: Ականատեսներից մեկը նշել է, որ խումբը զինված է եղել դանակներով, մահակներով ու ինքնաձիգներով: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ և «Տիտան» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները: ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ այս պահի դրությամբ Ոստիկանությունը ձերբակալել է 38 զինված մարդկանց, ովքեր գիշերը հարձակում էին գործել շենքի վրա:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ երիտասարդները եղել են զինվորական համազգեստով, դիմակներով: Ոստիկանները կարողացել են արագ մուտք գործել գրավված շենք և բերման ենթարկել նրանց:
Հանցագործներին ինքնությունը բացահայտված է: Բոլորն Ուկրաինայի քաղաքացիներ են:
Հարուցվել է քրեական գործ: