▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորը մահացել է զինակից ընկերոջ կրակոցից

pastinfo.am-ը գրում է, որ նախօրեին մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորումից մահացած Խաչատուր Կորյունի Խաչատրյանը վիրավորումը ստացել է իր զինակից ընկերոջ ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետևանքով:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է  ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:  Զինծառայող Խաչատուր Խաչատրյանը ստացած մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ ևս ժամը 05.00-ի սահմաններում մահացել է:  Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) :

Զինակից ընկերների միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասների հետ կապված Մերի Սարգսյանը  ոչինչ չի ասել` հավելելով, որ  կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը` ժամը 03:10-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:

Մանրամասներն` այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more