▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զվարթնոցում թույլ չեն տվել Լապշինին` մուտք գործել երկիր»

Թարմացված․ Ալեքսանդրին ազատ արձակեցին, Ֆեյսբուքում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ կից հրապարակելով լուսանկար բլոգերի հետ։

Դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է. «Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:
Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա. Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ»:

***

Թարմացված․ Մեդիահաբը կապ է հաստատել Լապշինի հետ հասկանալու, թե ինչ է կատարվում: 

«Ինձ ձերբակալում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, ես ժամանել  եմ Եվրոպայից: Ասացին, որ հետախուզում է հայտարարված Ադրբեջանի Հանրապետության կողմից, և ևս մեկ պետության, որը, ենթադրում եմ, Բելառուսն է հավանաբար»,- նշեց Լապշինը:

Հարցին, թե ո՞րն է նման քայլի պատճառը, նա նշեց.

«Ինձ ասացին Ադրբեջանի սահմանի անօրինական հատումն է, այսինքն Արցախ այցը: Ինձանից վերցրել են անձնագիրս, մոտ երկու ժամ է այստեղ եմ, նրանք փորձում են ձերբակալել և տեղափոխել Ոստիկանության բաժանմունք»,- ասաց նա:

Լապշինը  հավելեց, որ հավանաբար շուտով իրենից կվերցնեն նաև հեռախոսը։ 

***

Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հենց նոր հետս կապվեց Ալեքսանդր Լափշինը ու հայտնեց, որ Հայաստան գալուց Զվարթնոց օդանավակայանում մեր իրավապահները թույլ չեն տվել իրեն` մուտք գործել երկիր, վերցրել են իրենից անձնագիրը ու առաջարկել են սպասել: Նա ենթադրում է, որ պատճառը միջազգային հետախուզումն է, որի հայտը տարածել է Ադրբեջանը: Հետաքրքիր է, արդյո՞ք Ադրբեջանի տարածած հայտը պետք է հիմք լինի Հայաստանի իրավապահների համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more